Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Իրավիճակը փոխվեց ՌԴ նախագահի հայտարարությունից հետո»

«Իրավիճակը փոխվեց ՌԴ նախագահի հայտարարությունից հետո»
12.06.2014 | 18:20

Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավիրած «ՆԱՏՕ. մարտահրավերներ և տեսլականներ» թեմայով սեմինարի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը բացման խոսքում նշեց, որ ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովից առաջ արժե քննարկել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանն անցած տարիների ընթացքում խորացրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Կառլ Ա. Լամերսը հիշեցրեց, որ կոմիտեն ոչ կառավարական կազմակերպություն է, ստեղծվել է 1954 թ. և նպատակ ունի ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը: Նա նշեց, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ղրիմը ՌԴ-ի մասն է, դրանից հետո իրավիճակը փոխվեց: Այսօր էլ, ըստ նրա, խոսում ենք բաժանարար գծերի մասին: Պարոն Լամերսը նշեց, որ իրենք հույս ունեին, որ անկախ պետությունները կկարողանան ինքնուրույնաբար ընտրել իրենց զարգացման ուղին: Սակայն ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ըստ նրա, փոխեց ՆԱՏՕ-ի անվտանգության օրակարգը: Նա ՌԴ քաղաքականությունը որակեց որպես ագրեսիա և միջազգային մի շարք պայմանագրերի խախտում, ինչն էլ հանգեցրեց ՈՒկրաինայում լարվածությանը: ՈՒկրաինայի նախագահի ընտրությունը նա համարեց միջազգային չափանիշներին համապատասխան: Ըստ նրա՝ ընտրության մասնակից քաղաքացիները խանդավառված էին: Պարոն Լամերսը ընտրատեղամասում ականատես է եղել, թե ինչպես են ռուսամետները կոտրել մի կնոջ ձեռքը, սակայն նա մնացել է անդրդվելի և ասել, որ պետք է մասնակցի քվեարկությանը, և իր ձայնը կարող է որոշիչ լինել:
ՈՒկրաինայում տիրող ճգնաժամը, ըստ պարոն Լամերսի, դառնալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեման, որտեղ էլ քննարկվելու են առաջիկա ծրագրերը: Երևանում Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կառլ Ա. Լամերսը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ